Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նախկինում հիմքեր ուներ Սերժ Վարդանյանին ձերբակալելու, բայց ինչ-ինչ պատճառներով չի ձերբակալել. «Հայկական ժամանակ»

Հունվար 10,2018 12:47

Ըստ իրավապահների, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին «Երեւան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարեւանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Սերժ Արայի Վարդանյանը բացահայտ կերպով պոկելու եղանակով հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա վզնոցը: Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կողոպուտ) հարուցվել է քրեական գործ: «Կատարած հանցավոր արարքի համար Սերժ Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

Երկրորդ դրվագով դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 26-ին « մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետեւանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը»:

Ուրեմն ի՞նչ է ստացվում: Ոստիկանությունը նախկինում հիմքեր ուներ Սերժ Վարդանյանին ձերբակալելու, բայց ինչ-ինչ պատճառներով չի ձերբակալել, այլ բավարարվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Կամ հիմա չունի հիմքեր, բայց ձերբակալել է, քանի որ նրա եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, երկու ոստիկանների մահվան պատճառ է դարձել: Իհարկե, պաշտոնական ձեւակերպմամբ Սերժ Վարդանյանին կանչել են ոստիկանություն, ու նա չի ներկայացել: Բայց, թերեւս, ոչ ոք չի հավատա նման զուգադիպության. հենց այդ օրը նրան կանչել են հարցաքննության, ու հենց այդ օրը նա չի ներկայացել:

Ակնհայտ է, որ իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ անձնական վրեժ են լուծում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031