Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» աջակիցները շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ բարձրաձայնելու հացադուլավոր Արմեն Բիլյանի խնդիրը (Տեսանյութ)

Հունվար 10,2018 12:38

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջ «Սասնա ծռեր» խմբի համախոհներն ու աջակիցները քիչ առաջ հայտարարեցին՝ չեն հանդուրժելու այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից հացադուլավոր Արմեն Բիլյանին ՔԿՀ-ում բուժօգնություն չեն ցուցաբերում եւ չեն տեղափոխում այլ ՔԿՀ:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամներից Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՔԿՀ-ները անգործության են մատնված, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ենիգոմշյանի խոսքով՝ այնտեղ կալանավորի միայն ճնշումն են չափում:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նշեց, որ եթե Արմեն Բիլյանի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն իշխանություններն են: Պետրոս Մակեյանը նաեւ զուգահեռ անցկացրեց 2017թ. մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հացադուլի եւ Արմեն Բիլյանի դեպքի միջեւ, ասելով, որ «Հաց բերողի» դեպքում իշխանությունները տեսան, որ անգամ թեժ ընտրական գործընթացում ժողովուրդը համարժեք չարձագանքեց Արթուր Սարգսյանի մահվանը: Հիմա էլ, ըստ Պետրոս Մակեյանի՝ իշխանությունը հույս ունի, որ ժողովուրդը ոտքի չի կանգնի հանուն Արմեն Բիլյանի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ:

«Սասնա ծռերի» աջակիցները շարժվեցին դեպի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, որի շենքի դիմաց պատրաստվում են բողոքի ցույց անել:

Մանրամասն քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031