Լրահոս
Օրվա լրահոսը

Սպա­սում­նե­րը, որ մի շարք ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում տե­ղի կու­նե­նան թան­կա­ցում­ներ, իրա­կա­նա­նում են. «Հայոց աշխարհ»

Հունվար 10,2018 12:30

Եր­կամ­յա գնան­կու­մից հե­տո ան­ցած տա­րի Հա­յաս­տա­նում գնա­ճը վե­րա­կանգն­վեց։ Ավե­լին՝ տա­րեսկզ­բին սպա­ռո­ղա­կան դաշ­տը ար­դեն գտն­վում է գնա­ճա­յին ակ­տիվ դր­սեւ­ո­րում­նե­րի տի­րույ­թում։ Սպա­սում­նե­րը, որ մի շարք ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում տե­ղի կու­նե­նան թան­կա­ցում­ներ, իրա­կա­նա­նում են։

Ինչ­պես հայտ­նի է, մի տեւ­ա­կան ժա­մա­նակ Կենտ­րո­նա­կան բան­կը պայ­քա­րում էր գնա­ճի ակ­տի­վաց­ման հա­մար։ Այդ նպա­տա­կով վեր­ջին եր­կու-եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում գրե­թե 10 ան­գամ վե­րա­նայ­վել է վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քը։ Փո­ղի գի­նը նվա­զեց­վել է ընդ­հա­նուր առ­մամբ 4,5 տո­կո­սով։ Հայտ­նի է, որ վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քի իջե­ցու­մը գնա­ճի ակ­տի­վաց­ման հիմ­նա­կան մի­ջոց­նե­րից մեկն է։

Վա­րե­լով ընդ­լայ­նո­ղա­կան դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ Կենտ­րո­նա­կան բան­կը նպա­տակ ու­ներ գնա­ճը վե­րա­դարձ­նել նա­խա­տես­ված թի­րա­խա­յին ցու­ցա­նիշ­նե­րի տի­րույթ։ Եր­կար ժա­մա­նակ դա չէր հա­ջող­վում։ Մի­այն ան­ցած տար­վա երկ­րորդ կե­սից գնա­ճը ի վեր­ջո դուրս եկավ ան­կու­մա­յին փու­լից։

Ավե­լին՝ այն գնա­լով ակ­տի­վա­ցավ՝ կապ­ված ինչ­պես մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րից, այն­պես էլ ներ­քին գյու­ղատն­տե­սու­թյան ոլոր­տից թե­լադր­ված զար­գա­ցում­նե­րի հետ։ Կտ­րուկ բարձ­րա­ցան մի շարք պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի, մաս­նա­վո­րա­պես մսամ­թեր­քի, ձկ­նամ­թեր­քի, կա­րա­գի գնե­րը։

Այդ դր­սեւ­ո­րում­նե­րի հե­տեւ­ան­քով գնա­ճը ընդ­հուպ մո­տե­ցավ նա­խա­տես­ված թի­րա­խա­յին ցու­ցա­նիշ­ի ներ­քին հատ­վա­ծին՝ առաջ ընկ­նե­լով նա­եւ Կենտ­րո­նա­կան բան­կի կան­խա­տե­սում­նե­րից։ Հաշ­վի առ­նե­լով այդ հան­գա­ման­քը՝ տա­րե­վեր­ջին ԿԲ խոր­հուր­դը հայ­տա­րա­րեց շեղ­ման ռիս­կե­րի ավե­լաց­ման պա­րա­գա­յում՝ դրա­մա­վար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան պայ­ման­նե­րը ճշգր­տե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին։

Տա­րե­վեր­ջից ներ­քին ապ­րան­քա­յին շու­կա­յում դր­սեւ­որ­վող գնա­ճա­յին երեւ­ույթ­ներն ակ­տի­վա­ցան ար­դեն այս տար­վա առա­ջին օրե­րից։ Դա ար­տա­հայտ­վեց մի շարք են­թա­ակ­ցի­զա­յին ապ­րանք­նե­րի գնե­րի բարձ­րաց­ման տես­քով՝ պայ­մա­նա­վոր­ված օրենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով եւ ակ­ցի­զա­յին հար­կի բե­ռի ավե­լաց­մամբ։ Դա ըստ էու­թյան թե­լադր­ված է իրա­կա­նաց­վող ին­տեգ­րաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյամբ։

Հա­յաս­տա­նում մի շարք են­թա­ակ­ցի­զա­յին ապ­րանք­նե­րի հար­կա­յին բե­ռը զի­ջում է ԵԱՏՄ ան­դամ մյուս երկր­նե­րում գոր­ծող ակ­ցի­զա­յին հար­կի դրույ­քա­չա­փե­րին։ Հաշ­վի առ­նե­լով այդ հան­գա­ման­քը՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ստանձ­նել է այդ ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում ակ­ցի­զա­յին հար­կը աս­տի­ճա­նա­բար ավե­լաց­նե­լու պար­տա­վո­րու­թյուն։

Դա էլ հան­գեց­նում է գնե­րի բարձ­րաց­ման։ Այն, ին­չը տա­րեսկզ­բից նկատ­վում է։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031