Լրահոս
Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում

Հունվար 10,2018 12:22

Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով:

Օրական մշտադիտարկման արդյունքներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում Երևանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը:

Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաև թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության` առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան:

Նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների և գրիպի լիարժեք բուժումը:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների (ռինովիրուսներ, բոկավիրուսներ, պարագիրպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ) հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձինք, հատկապես՝ մանկահասակ երեխաները։

Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Հետևաբար, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ։ Դիմեք բժշկի և հետևեք նրա խորհուրդներին։

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031