Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ

Հունվար 10,2018 12:13

2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արմինե Ֆանյանը դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց խմբի անդամներից Արմեն Բիլյանի առողջական վիճակի խնդիրը:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը  դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է եւ պահանջում է  իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից   տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, քանի որ իրեն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում:

Արմինե Ֆանյանը դատավորին տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրություններից մեկի համաձայն՝ բուժօգնության մակարդակը պատշաճ է, իսկ մյուսի համաձայն՝ տեղափոխության հարցը պետք է որոշի դատավորը:

Այնուհետեւ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նիստը ընդմիջվեց մինչեւ ժամը 14.00:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031