«Փաստ»-ի հյուրն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
– 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41%-ով։ Ի՞նչ արդյունք է սա։ Կարո՞ղ ենք փաստել, որ Արցախը ավելի է ճանաչելի դարձել։
– Իհարկե, Արցախը ճանաչելի է դառնում, և դա փաստ է։ Բացի դրանից, սա նշանակում է, որ անկախ ամեն ինչից՝ անկախ պատերազմից, անկախ Ադրբեջանի կողմից տարվող քարոզչությանը, զբոսաշրջության առումով մեծ աճ կա։ Բացի նրանից, որ ցուցանիշը վկայում է Արցախի ճանաչելիության մասին, փաստում է նաև ավելի կարևոր մի հանգամանք։ Ցուցանիշը վկայում է, որ Արցախը հանգիստ, նորմալ ու հետաքրքիր է մարդկանց համար։ Զբոսաշրջիկներն իրենց այստեղ լավ են զգում, իսկ հյուրընկալությունը պատշաճ մակարդակի վրա է։
Սա, իհարկե, չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Դեռևս շատ աշխատանքներ պետք է տարվեն թե՛ ենթակառուցվածքների, թե՛ համապատասխան մասնագետներ պատրաստելու և սպասարկման ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Բայց այն, որ այդ գործընթացն ակտիվ կերպով է ընթանում, միանշանակ է։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում