SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկություններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում