Հեռուստատեսությամբ ցուցադրվող տարեվերջյան հաղորդաշարերը, տեղական արտադրության ֆիլմերն ու շոուները, ինչպես և սպասելի էր, ոչնչով չէին տարբերվում արդեն տարիներ շարունակ մեզ մատուցվող անհիմն, անորակ, հիմնականում՝ կապկվող արտադրանքից: Մինչ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում կինոյի, երաժշտության, սպորտի բնագավառներում հայտնի մեկ-երկու մրցանակաբաշխություններ են, մեր հայրենակիցները միլիոնավոր դոլարներ են ծախսում ու աշխարհի տարբեր քաղաքներում՝ Սոչի, Մոսկվա, Ֆրանսիա, Լոս Անջելես, նույն երգերին ու կատարողներին մեծարում են ու մեծարում, մրցանակներ է, որ տալիս են, գովեստի խոսքեր է, որ ձոնում են: Մի խոսքով, մեղմ ասած՝ զավեշտալի ու անլուրջ իրավիճակ, որ տարիներ շարունակ դարձրել են մեր ամանորի բաղկացուցիչը:
Ո՞ւմ է ձեռնտու երգն աղավաղող և անորակ երաժշտություն քարոզող երգիչներին ու երաժիշտներին այդքան մեծարել, աստղաբաշխական գումարներ ծախսել՝ վնասելով, խայտառակելով, պարզունակության հասցնելով մեր մշակույթը, հեռուստաէկրաններից վատագույնը մատուցել մեր երեխաներին ու հասարակությանը…
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն Սարգսյան