Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի փաստաբանի ու գիտնականի պահանջները մեծ հարցեր են. Հրեական համայնքի ղեկավար

Հունվար 09,2018 20:48

Իսրայելցի փաստաբան Իտայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Օրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ տվյալներ տրամադրելու մասին պահանջ են ներկայացրել, որովհետեւ հավատում են, որ մինչեւ այս ապրիլի 24-ը Իսրայելը կընդունի հայոց ցեղասպանությունը: Իտայ Մաքի և Յաիր Օրոնի քայլն այսպես է մեկնաբանում Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

«Բայց այն, ինչ նրանք պահանջում են, դրանք շատ մեծ հարցեր են, որոնք ոչ թե կարագացնեն, այլ կարգելակեն գործընթացը: Չնայած ես կարծում եմ, որ Աուրոնի բոլոր քայլերը նպատակաուղղված են ու ճիշտ»,-ասաց Ռիմա Վարժապետյանը՝ շարունակելով,-«Ես շատ եմ ափսոսում, բայց Իսրայելի՝ հայոց ցեղասպանության փաստի չընդունման հիմքում թուրք-ադրբեջանական ալյանսի դերակատարումն է, իհարկե, մեզ համար հասկանալի չէ՝ ինչ կապ ունի Ադրբեջանը: Թուրքիան հասկանալի է, բայց Ադրբեջանի մասնակցությունը՝ ոչ»:

Տիկին Վարժապետյանի կարծիքով, Իսրայելի ԱԳՆ-ն, անպայման, կպատասխանի Իտայ Մաքի և Յաիր Օրոնի հարցերին. «Բոլորը գիտեն՝ ինչ մեծ ճնշում կա Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Լիբերմանի կողմից: Ահավոր է՝ ինչ նա անում է, ինչպիսի բացահայտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում»:

Տիկին Վարժապետյանի կարծիքով, հայոց ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների վարկանիշը. «Լիբերմանը բացահայտ ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը Ադրբեջանի նկատմամբ, ինչ-որ տեղ դա հասկանալի է, նավթ, գազ, առեւտրաշրջանառություն, Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է պետք Իսրայելին: Լիբերմանն էլ Իսրայելի շահերից ելնելով՝ նման քաղաքականություն է վարում: Բայց նա իրավունք չունի այդպիսի դիրք բռնել, նա, նախ և առաջ պետք է լինի դիվանագետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամէն անգամ լրագրողներն էս մարդու ազգանունը սխալ են գրում։

    יאיר אורון = ՕՐՈՆ, ոչ թէ Աուրոն։

    Գոնէ Վիքիպեդիայի անգլերէն եւ ռուսերէն էջերը նայէք,,

  2. Artur Lazarian says:

    Յաջորդը՝ ?
    Փաստաբանի անունը ԻՏԱՅ է (եբր.՝ איתי מק), որը երբեմն անգլերէնում տառադարձւում է Eitay (իսկ դուք հաւանաբար անգլերէն բնօրինակից էք վերցրել)։

  3. Հարգելի պրն Լազարյան, շնորհակալություն դիտողության համար: Ուղղեցինք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031