ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալների հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետի տարածքում իրականացված բողոքի ակցիայի վերաբերյալ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճ կերպով տեղեկացվել էր Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու և գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսի մետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով:
Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը 2013թ.-ից գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես «Նաիրի ինշուրանս» ընկերության գործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելու նկատառումներից ելնելով, դիմել է ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում է դրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյան բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված խոսքերը:
Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թե իբր «Թոփ-Սփին»-ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն է իրականցրել և միայն ՀՀ Վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետի տարածքից:
«Թոփ-Սփին» ՍՊԸ
Հարգելի Առավոտ թերթի խմբագրություն մենք՝ Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում գործունեություն ծավալող ապահովագրական գործակալներս պատրաստ ենք դեմ առ դեմ հանդիպել <> ՍՊԸ ներկայացուցիչների հետ և ներկայացնել մեր բոլոր խոսքերի հիմնավորումները: Խնդրում ենք Կազմակերպել նման բանավեճ: