Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար՝ փողերի լվացման դեմ. 50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքները պարտադրում են անկանխիկ իրականացնել

Հունվար 09,2018 18:14

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությամբ: Նախագծով առաջարկվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հասկացություն ձեւակերպել, դրա հետ կապված սահմանում է գույքի սառեցման պարտականություն, ինչպես նաեւ ՀՀ ՔրՕր-ում զանգվածային ոչնչացման զենքի տարածման հանցակազմը համապատասխանեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջներին: ԿԲ պատասխանատուները բացատրեցին, որ սա իրենից ենթադրում է, որ այն անձինք, որոնք զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հարցերի մեջ ներգրաված են, այդ անձանց գույքը պետք է սառեցվի, նրանց ակտիվների անհասանելիություն ապահովվի, սահմանվի պատժամիջոցներ:

Առաջարկվում է նաեւ 50 մլն ՀՀ դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքների դեպքում պահանջ դնել, որ վճարումը բացառապես իրականացվի անկանխիկ եղանակով:

Գագիկ Մինասյանը հարցրեց՝ թե 50 մլն-ի շեմը գործարքների քանի՞ տոկոսին է վերաբերվում՝ Աբրահամյանը պատասխանեց, որ անշարժ գույքի առքուվաճառքի գումարի շուրջ 12 տոկոսն է կազմում այն ծավալը, որը գերազանցում է 50 մլն դրամը, բայց հաշվի առնելով, որ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներ իրականացնելիս մինչեւ 50 մլն դրամի չափով թույլատրվում է կանխիկ տրամադրել, ապա անկանխիկ վճարման պահանջը կտարածվի միայն 50 մլն-ը գերազանցող մասի վրա, որը կազմում է շուկայի գործարքների ընդհանուր շուրջ 5.7 տոկոսը»:

Ըստ Աբրահամյանի, ըստ էության բավականին փոքր խումբ է սրա ազդեցությունը կրելու, քանի որ այդ 5.7 տոկոսից մի մասն էլ անկանխիկ գործարքներ են եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031