«Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»,- «Առավոտին» հայտնեց Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), որի նկատմամբ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «օրենքով գողերին» աջակցելու համար՝ ի պատասխան բլոգեր Ալեքսանդր Վալովի այն դիտարկման, որ Թաթուլյանը շրջում է դիվանագիտական համարով մեքենայով, պատասխանել էր. «Ես արտգործնախարարի խորհրդականն եմ: Ունեմ դիվանագիտական անձնագիր… ինձ կցված է դիվանագիտական մեքենա»:
https://www.youtube.com/watch?v=lWtFtQDMjC4
Հայաստանի ԱԳՆ կայքի համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանի խորհրդականներն են Արմեն Ղեւոնդյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռուբեն Շաքարյանը, Հրաչ Սիլվանյանը եւ Վահագն Աթաբեկյանը: