Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոապահովագրողները նորից փակել են Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը

Հունվար 09,2018 16:09

Բագրատաշենի մաքսակետի տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի կողմից ավտոմեքենաների ապահովագրություն կատարելու հետեւանքով մաքսակետի հարակից տարածքում գործող շուրջ 7 տասնյակ ավտոապահովագրողների համար մրցակցության խիստ անհավասար պայմաններ են ստեղծվել, նրանք անգործ են մնացել:

Բողոքող ավտոապահովագրողները հայտնեցին, որ այսօր`հունվարի 9-ի առավոտյան, իրենք նշված խնդրի վերաբերյալ էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պետական գույքի կառավարման վարչություն: Նրանք առաջարկել են, որ մինչեւ խնդրի լուծումը մաքսակետի տարածքում դադարեցվի «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գործունեությունը:

Այսօր ավտոապահովագրողները Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ ղեկավարությանն ուղված նամակ են փոխանցել: Նրանք որոշ ժամանակ փակել են մաքսակետ տանող ավտոճանապարհը:

Մաքսակետի հարակից տարածք է ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը: Ոստիկանության աշխատողները եւ բողոքող ավտոապահովագրողները միմյանց հանդեպ քաղաքավարի են եղել, ավտոճանապարհը բացվել է:

Բողոքող ավտոապահովագրողները մեզ հայտնեցին՝ իրենք սպասում են, որ իրենց վերոհիշյալ նամակներին 2-օրյա ժամկետում սպառիչ պատասխաններ կտրվեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Եթե, ասենք, ապահովագրվողները բողոքեին իրենց զոռով ապահովագրողների դեմ, ինչ որ տեղ հասկանալի կլիներ: Այստեղ սակայն ապահովագրողներն են բողոքում են իրարու դեմ, որը խիստ տարօրինակ է: Եթե իրենց աշխատանքը պետականորեն է կարգավորվում, ապա նման իրողություն պիտի չլիներ: Իսկ եթե արդար շուկայական սկզբունքով է, ապա ավելի եւս զարմանալի է թե ինչից են բողոքում: Հեր օրհնածներ, դու էլ ապահովագրիր, մյուսն էլ, ապահովագրվողներն էլ թող իրենք որոշեն թե ում մոտ է ձեռնտու, սրանից էլ պարզ բան! Այ եթե հայկական ստիլով է՝ այսինքն պետամասնավոր, այս դեպքում …. ինչ ասես որ հնարվոր չէ! Բայց ինձ թվում է իմաստուն որոշումը կգտնեն՝ շոֆերներին կպարտադրեն որ … երկուսի մոտ էլ ապահովագրվեն!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031