Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում ցույցերը պայմանավորված էին գնաճով. իրանագետի կարծիքը

Հունվար 09,2018 15:51

Իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը Իրանում 2017 թվականի դեկտեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերը պայմանավորում է երկրում առաջացած գնաճով:

«Իրանցիները դժգոհ էին երկրում գրանցված գնաճից` հատկապես ձվի ու բենզինի: Ցույցերի երկրորդ փուլում իրանցիները դժգոհում էին գործող կառավարությունից, իշխանությունից ու Ռոուհանիի կառավարման մոդելից, իսկ արդեն երրորդ փուլում կոչեր էին հնչում ընդդեմ երկրում տիրող հոգևոր կառավարման, ընդդեմ հոգևոր առաջնորդի, առանց որի երկրում որևէ որոշում վերջնականորեն չի ընդունվում»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց իրանագետը:

Բանախոսը չհամաձայնեց շրջանառվող տեսակետների հետ, որ շարժումն ուղղորդված է եղել Արևմուտքի կողմից.

«Ինչ խոսք, արտաքին միջամտություն հնարավոր էր, ու սրա մասին խոսեց երկրի առաջնորդը: Արտաքին միջամտության մասին խոսեց նաև երկրի հոգևոր առաջնորդը, բայց հարց է` կոնկրետ ինչ միջամտության մասին է: Ըստ իս` այստեղ նկատելի է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի ձեռագիրը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ինչ գնաճի մասին ա սա խոսում անկապ ու անիմաստ, ոնց կարելի ա էդքան դատարկ լինել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031