Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2016-ի հուլիսին, երբ ՊՊԾ գնդի գրավման հայտնի դեպքերն էին ընթանում, Էրեբունի ոստիկանության շենքի դիմաց իրեն առանց պատճառի ծեծողները այդպես էլ չեն պատժվել:
«Անընդհատ ձգձգվում է, երկու հոգու բերեցին հարցաքննեցին, էլի ինչ-որ մեկին պետք է հարցաքննեին, բայց դեռ ոչ մի առաջընթաց: Ինձ ասում են քննության մեջ է գործը, երեւի մի տասը տարի կքննվի, կոտրած ակնոցս էլ, որ Ֆրանսիայից գնած Persol էր, ընդամենը 20000 դրամ են գնահատել, ասենք այնքան, որքան վաճառում են Ռոսիայի անցումի տակ: Գնահատողին ասել եմ` մի 5 հատ 20000-ով Persol ճարի, առնեմ, չի կարողանում ճարի»,- հեգնում է Արամ Շահբազյանը:Նա հայտնեց, որ ոչինչ չի փոխհատուցվել, ու կասկածում է, որ երբեւէ որեւէ մեկը կպատժվի:
Հիշեցնենք, որ ռեժիսորի պատմելով, ոստիկանի կոչով իրեն տապալել էին գետնին, ոլորել ու կոտրել ձեռքը, «մեկն էլ ասել ՝ «ս…եղի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ