Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյանը` Փարաջանովի մասին. «Նա վտանգավոր մարդ էր` իր կրոնով կամ անկրոնությամբ»

Հունվար 09,2018 14:57

Հունվարի 9-ին` Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, նրա արվեստի գնահատողները, կինոգործիչներ, արվեստաբաններ եւ քաղաքացիներ այցելել էին մեծ արվեստագետի շիրիմին:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, խոսելով Փարաջանովի մասին, նշեց. «Պատկերացրեք մի հրեշտակ, մի ազատություն, մի անկախություն, հանկարծ հայտնվում է Խորհրդային Միությունում` դաժան, չար, բռնակալ, եւ նա պետք է ստեղծագործի այդ պայմաններում: Եթե միայն ստեղծագործող լիներ, թույլ կտային նկարել, հատկապես Փարաջանովի առաջին ֆիլմերը ոչ մի վտանգ չէին ներկայացնում իրենցից: Բայց Փարաջանովն արդեն իր ապրելաձեւով, մտածողությամբ, խոսքերով ու ելույթներով շատ վտանգավոր մարդ էր: Նրա ֆիլմերի մեջ վտանգավորություն չկար, ուղղակի կար մտածողության անկախություն, արվեստի հոգու անկախություն: Խորհրդային Միությանն անհանգստացնում էր հենց ինքը, իր մտածողությունը, դրա համար խորհրդային միությունը չէր կարողանում տանել նրան, չէր ընդունում իրենց օրենքը, կրոնը կամ անկրոնությունը, դրա համար էլ նրան տրված չէր շատ նկարել: Պետք է շնորհակալություն հայտնենք մեր բախտին, որ կարողացավ ուժ գտնել եւ այդքանը նկարել: Ինչ խոսք, նա կարող էր 25-30 ֆիլմ նկարել, նրա էներգիան այնքան շատ էր, գաղափարներն այնքան շատ էին…»:

Ճանաչված ազգագրագետ եւ մշակութաբան Լեւոն Աբրահամյանը չցանկացավ հարցազրույցներ տալ, ասաց, որ Փարաջանովի մասին արդեն ամեն ինչ ասված է, ապա կատակով ավելացրեց. «Փարաջանովը երեկ երազիս եկել է ու արգելել է խոսել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031