Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիատոմսերը թանկ են, տուրիզմին տրամադրվող գումարները` քիչ (Տեսանյութ)

Հունվար 09,2018 14:54

«Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանը եւ «Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը կարծիք հայտնեցին, որ մեր երկրում տուրիզմի խոչընդոտներից մեկը ավիատոմսերի բարձր գներն են:

Aravot.am-ի հարցին, թե նրանց կարծիքով, պատճառը ո՞րն է, տիկին Կպրյանը պատասխանեց, որ ազգային ավիափոխադրողի բացակայությունը:

Մարինա Կպրյանի համոզմամբ. «Ազգային ավիափոխադրողի գաղափարը մեր պես խոցելի երկրների համար շատ կարեւոր է: «Արմավիան» ազգային փոխադրող էր եւ նա արտոնություններ ուներ»:
Մեր այն դիտարկմանը, թե այն ժամանակ էլ ավիատոմսերը չէին էժանանում, քանի որ որոշ ուղղություններ մենաշնորհ էր ու հենց այդ պատճառով էլ երկինքը բացեցին, որպեսզի մրցակցություն լինի, տիկին Կպրյանն ասաց. «Մենաշնորհ չէր, որովհետեւ այլ ավիափոխադրողներ կային, բայց ինքը պաշտպանված էր մեր պետության կողմից, ուներ արտոնություններ»:

Այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին էլ, թե ավիատոմսերի գներում փոփոխություններ նկատե՞լ են այն բանից հետո, երբ կառավարությունը երկինքը բացեց, պարոն Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող հիշել, որ մարդիկ 120 դոլարով Մոսկվայի տոմս են գնել, այո, ավիատոմսերը էժանացել են»:

Այն հարցին ի պատասխան, թե ինչու են միլիոնավոր տուրիստներ, այդ թվում եւ Հայաստանից, շարունակում հանգստանալ հարեւան Վրաստանում, ինչո՞ւ է Վրաստանի տուրիստների թիվը շատ ավելի արագ աճում, Հայաստանում` ոչ, տիկին Կպրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանն ընդամենը կարողանում է իր երկիրը շատ ավելի լավ գովազդել, բացի այդ տուրիզմի ոլորտին հատկացվող գումարները մի քանի անգամ ավել են, քան Հայաստանի կառավարությունն է ոլորտը զարգացնելու համար գումարներ տրամադրում: Պարոն Հակոբյանի համոզմամբ էլ՝ Վրաստանն արդեն ծավալների հաշվին է ավելի մատչելի ծառայություն մատուցում:

Մանրամասները` տեսանյութում

Այս Ամանորին էլ Հայաստանի քաղաքացիների ավանդական ուղղությունները եղել են Վրաստանը, տաք երկրներից էլ` Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը, Բանկոկը:

Այս Ամանորին օտարերկրյա զբոսաշրջիկներ այդքան էլ չենք ընդունել, եկածներն էլ եղել են Իրանից, ՌԴ-ից: Պատճառներից մեկը մասնագետը նշում է օտար երկրներում ամանորյա կարճատեւ արձակուրդները:

Տուրիզմի ոլորտի մասնագետները գտնում են, որ զուգարանների հարցը որոշ չափով կարգավորված է, սակայն ճանապարհների հարցը դեռ առկա է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031