Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները

Հունվար 09,2018 13:58

ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։

Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։

ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար։

 

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031