Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահը. ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան

Հունվար 09,2018 21:00

«Բուլղարահայկական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքերի վրա եւ ունեն հարուստ ավանդույթներ: Դրա պատճառը երկու ժողովուրդների միջեւ դարավոր կապերն են եւ մշակութային մտերմությունը, ավանդույթների նմանությունն ու պատմական ճակատագրերը: Հարաբերությունները «ամրացված են» Բուլղարիայում հայ համայնքի առկայությամբ, որը հանդիսանում է կենդանի կամուրջ, կապող օղակ երկու ժողովուրդների միջեւ», «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան:

«Մեր երկկողմ հարաբերությունների բնական առաջնահերթությունը բարձր եւ բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունն է: Այս բնագավառում անցնող տարում մենք սկսել ենք պատրաստվել կարեւոր իրադարձության ՝ Բուլղարիայի Նախագահ Ռումեն Ռադեւի պետական այցին, որը Հայաստան կժամանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այս տարվա սկզբին: Առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային արժեքն է», հավելեց դեսպանը:

Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւայի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հունվարի 10-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031