Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանաձեւ գեղձի քաղցկեղի ու հիվանդացության դեպքերը շատացել են. անգամ մանկահասակ տարիքի երեխաների մոտ են հայտնաբերվել (Տեսանյութ)

Հունվար 09,2018 13:16

2017 թվականին հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է 22, 823 կրծքագեղձի հետազոտություն՝ հետազոտվել է 20, 231 կին, որոնցից 800-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:

Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարի հետազոտվել է 122 տղամարդ, նրանցից 5-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Տիկին Հակոբյանը հորդորեց ուշադիր լինել վահանաձեւ գեղձի հիվանդություններին. «Այս հիվանդությունը ծածուկ եւ դանդաղ է ընթանում, եւ մարդիկ չեն էլ մտածում, որ նման խնդիր կա»:

Ըստ Հակոբյանի ներկայացրած ցուցանիշների, 2017-ին կենտրոնում կատարվել է վահանաձեւ գեղձի 2785 հետազոտություն, 978-ի հիվանդի կատարվել է, ինչպես Հակոբյանն ասաց՝ պունկցիա, եւ արդյունքում 291-ի մոտ ախտորոշվել է վահանաձեւ գեղձի քաղցկեղ:

Մանրամասն՝ տեսանյութում

«Վահանաձեւ գեղձը չի զանազանում տղամարդ է, թե՝ կին: Վահանաձեւ գեղձի այս հիվանդության դեպքերում բավականին երիտասարդ, նույնիսկ մանկահասակ տարիքի երեխաներ կան, ինչի համար մենք շատ ու շատ ավելի ուշադիր ենք դարձել»,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքերով՝ վահանաձեւ գեղձի հիվանդություններով մարդու մոտ մշտապես թուլություն, քրտնարտադրություն, տրամադրության անկում, անաշխատունակության անկում եւ երեւույթներ են լինում:

Հակոբյանը հորդորում է բոլորին տարին գոնե մեկ անգամ պարտադիր հետազոտվել, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ այս հիվանդության դեպքերը վերջին շրջանում շատացել են. «Վերջերս վահանաձեւ գեղձի հիվանդության դեպքերն ավելի ագրեսիվ են դարձել»:

Նախորդ տարի գինեկոլոգիական զննության է ենթարկվել 8921 կին, կատարվել է 14237 հետազոտություն: Կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղ հայտնաբերվել է 30 կնոջ մոտ, իսկ նախաքաղցկեղային հիվանդություններ հայտնաբերվել են 44-ի մոտ:

«Որպեսզի մենք ապրենք առողջ, տարին մեկ անգամ պարտավոր ենք անցնել զննությունների շարք, որը կապահովի առողջ ու որակյալ կյանք»,-ասաց Հակոբյանը:

Մանրամասն՝  տեսանյութում

Թե ինչն է պատճառն այս հիվանդության դեպքերի շատացման, Հակոբյանն ասաց, որ դժվար է պատճառ նշել, սակայն սթրեսները, նյարդային համակարգի մի շարք խնդիրների, նաեւ հորմոնալ համակարգի տարբեր տիպի շեղումների արդյունքում նման խնդիրներ են լինում:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը` «Պոստ սկրիպտում»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031