Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի զինուժի ավտոշարասյունը Սիրիայում հարձակման է ենթարկվել

Հունվար 09,2018 13:08

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Սիրիայի Իդլիբ նահանգի Դարեթ ալ Իզզե շրջանում:

Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքի՝  հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ռազմական մեքենաները չեն վնասվել: Բանն այն է, որ ականանետերով հարձակված հակառակորդը վրիպել է: Ականներն ընկել են թուրքական ավտոշարասյունից 20-30 մետր հեռավորության վրա:

Չի նշվում, թե ովքեր են կրակ բացել ավտոշարասյան վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031