Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոզանոց են հացադուլի սենյակները». «Սասնա ծռերը» հեռացան նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Հունվար 09,2018 12:53

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական  նիստում այսօր ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը բոլորի անունից հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից երեքը՝ Արայիկ Խանդոյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը շարունակում են հացադուլը, իսկ իրենք չեն պատրաստվում նիստի մասնակցել, քանի որ հացադուլավորների խցերն անմարդկային պայմաններում են:

«Մենք չենք հանդուրժելու, որ մեր ընկերներն այդ պայմաններում են: Պայման պահմանները բարելավելը բարդ խնդիր չի, առավել եւս, որ մի քանիսի խնդրանքը բավարարվել է, եւ նրանց տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ: Խոզանոց են այդ հացադուլի սենյակները՝ փնթի, բորբոսնած սենյակներ են»,-հայտարարեց Վարդան Գերավետյանը: Նա նշեց, որ իրենք հրաժարվում են իրենց փաստաբաններից եւ դուրս գալիս նիստերի դահլիճից:

Դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ նման բան չի թույլատրել, եւ իրենց պատճառաբանությունները հիմնավոր չեն:

Վարդան Գերավետյանը դժգոհեց նաեւ այն փաստից, որ իրենց ՔԿՀ-ից դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններում. «Տորք-անգեղին են տանո՞ւմ, վախենում են, որ մեքենան շուռ կգա՞: Տեսե՞լ եք այդ փոքր խցերը, որոնցում ուսերս անգամ չեն տեղավորվում: Ի՞նչ իմաստ ունի ձեռնաշղթան, նվաստացնելո՞ւ»:

Ապա ամբաստանյալները հեռացան նիստեր դահլիճից՝ առանց դատավորի թույլտվության: Վերջինս բոլոր ամբաստանյալների հանդեպ սանկցիա կիրառեց եւ նիստերի դահլիճից հեռացրեց 5 ժամով:

Հավելենք, որ Արայիկ Խանդոյանը հացադուլից այս գիշեր է դուրս եկել: Նրա առողջական վիճակի մասին՝ քիչ ու՚շ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031