Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Հալեպ» ԲՀԿ և Արտ հաուս ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ, ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը: Կլոր սեղանը Հայաստանում շարունակում է կազմակերպել վարսահարդարների, ոճաբանների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական դասընթացներ սիրիահայ փախստականների համար:
Կլոր սեղանի, «Հալեպ» ՀԿ-ի և Արտ հաուս ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները ողջունեցին 35 սիրիահայերի՝ հայտարարելով ծրագրի մեկնարկը:
Մասնագետները նրանց ներկայացրեցին ծրագրի նպատակը՝ կարևորելով արհեստներ սովորելու անհրաժեշտությունը, քանի որ աշխատանքի հնարավորությունը մեծ խնդիր է Հայաստանում, հատկապես կանանց և երիտասարդների համար: Առաջարկվող ծրագիրը կնպաստի առավել անօգնական և տուժած փախստական ընտանիքների խոցելիության նվազեցմանը, ինչպես նաև` հզորացմանը:
Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը կնպաստի բարելավելու սիրիահայերի կենսապայմանները և կխթանի նրանց ինտեգրումը Հայաստանում՝ լավացնելով ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները` արժանապատվորեն ապրելու Հայաստանում: Դասընթացները կանցկացվեն հատկապես կանանց և երիտասարդների, որոնք չեն աշխատել Սիրիայում:
Ծրագրի կարևորագույն խնդիրներից է սոցիալ-հոգեբանական աջակցությունը: Այն կիրականացնի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը՝ Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում՝ առավել տուժած փախստականների համար:
Սոցիալ-հոգեբանական աջակցությունը կնպաստի շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և հզորացմանը: Սոցիալ-հոգեբանական խմբային հանդիպումներն անցկացվում են շաբաթական գրաֆիկով:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի
հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ)