Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում ամեն ինչ խաղաղ լինի, կայուն. Արամ Սարգսյան. «Իրատես»

Հունվար 09,2018 11:28

ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ իրանյան իրադարձությունները գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի երկիր է Իրանը, ինչ կառավարման համակարգ ունի:

-Իրանը շատ կարևոր դերակատարություն ունի մեր երկրի համար: Իրանյան իրադարձություններին Հայաստանը պաշտոնապես չարձագանքեց: Ոմանք սա ճիշտ են համարում, մյուսները` ոչ: Այդուհանդերձ, Հայաստանի դիվանագիտական կորպուսը պե՞տք է արձագանքի դրանց:

-Նախ` մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում ամեն ինչ խաղաղ լինի, կայուն: Մեր երկրների հարաբերությունները պետք է զարգացնել: Սա միանշանակ է:

Իսկ ինչ վերաբերում է արձագանքմանը, եթե Իրանի իշխանություններն այդ արձագանքի կարիքն ունենային, կարծում եմ, համապատասխան ձևը կգտնեին, և դա կարվեր: Այլապես կստացվեր, որ մենք էլ ենք միջամտում նրանց ներքին խնդիրներին:

Մեր հայ համայնքն այնտեղ ևս մեծ դերակատարում ունի և լոյալություն է ցուցաբերում: Իրանցիները խորագետ ժողովուրդ են, բազմադարյան պատմություն ունեն, ամեն տեսակի փորձություններով անցել են: Այն ցույցերը, որոնք ի պաշտպանություն իշխանության են, և եթե անգամ դրանք կազմակերպված են նույն իշխանության կողմից, միևնույն է, ապացուցում են, որ կա լուրջ բազմություն, որն ուզում է պահել գործող ռեժիմը: Իհարկե, սա չի բացառում որոշակի փոփոխությունները երկրում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031