Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ մեկ տարեկան երեխաների հիվանդասենյակներում այս ընթացքում լինում են 8-10 երեխա, մնացած հիվանդասենյակներում՝ 3-4». «Հայկական ժամանակ»

Հունվար 09,2018 10:39

«2018 թվականին մենք կրկին ունենք սեզոնային վարակների բռնկում: Այս տարի ավելի շատ տարածված են ռինոսինտիցիալ վիրուսները, քան գրիպի Ա եւ Բ տեսակները, որոնք տարածված էին անցյալ տարի: Այս վարակները հիմնականում ախտահարում են մինչեւ մեկ տարեկան երեխաներին, թեեւ ունենք ծանր դեպքեր նաեւ մեկ տարեկանից բարձր երեխաների շրջանում: Դիմում են մեծ մասամբ արտահայտված շնչառական անբավարարության պատկերով: Երեխաների մեծ մասը ընդունվում են թթվածնային քաղցով: Դա արդեն բարդացած վիճակն է»,- ասաց Գոհար Ձվակերյանը: Նա հավելեց, որ հիվանդների մոտ մեծ քանակություն է կազմում շնչառական վիրուսների այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբերը, աչքի բորբոքումները եւ այլն:

Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատում են ընդունել բոլոր այն հիվանդներին, որոնք իսկապես հոսպիտալացվելու կարիք ունեն, մանավանդ, եթե նրանց որեւէ այլ բուժհաստատությունում արդեն մերժել են: Եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, նրա բուժումը կազմակերպվում է տան պայմաններում՝ առանց անհրաժեշտության մահճակալ չզբաղեցնելու նկատառումով:

«Մինչեւ մեկ տարեկան երեխաների հիվանդասենյակներում այս ընթացքում լինում են 8-10 երեխա, մնացած հիվանդասենյակներում՝ 3-4: Օրեր են եղել, որ լրացուցիչ մահճակալներ ենք տեղավորել»,- մանրամասնեց անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավարը: Այստեղ ընդունվելուց որոշ ժամանակ հետո հիվանդ երեխաները տեղափոխվում են այլ բաժանմունքներ՝ ըստ հիվանդության տեսակի ու բարդության աստիճանի:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031