Ֆրանսիան պետք է ընտրողական քաղաքականություն վարի ներգաղթյալների նկատմամբ: Այս մասին France 2-ի եթերում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը, գրում է Huffington Post-ը:
Ազնավուրը France 2-ի եթերում հյուրընկալվել էր ծագումով վրացի երգչուհի Խաթիա Բունիաթիշվիլիի հետ:
«Նախ, մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում, իհարկե, կլինեն այնպիսիք, որոնք մեզ օգտակար կլինեն: Ճիշտ է, մենք չենք կարող բոլորին ընդունել: Դա նորմալ չէ և հեշտ չէ: Բայց մենք կարող ենք նրանց դասակարգել: Ի վերջո, այստեղ կարող են գալ մեզ համար շատ հետաքրքիր մարդիկ: Գուցե նրանք ապագա հանճարներ են»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ, օրինակ Նոբելյան դափնեկիր Մարի Կյուրին ազգությամբ լեհ էր։
Շարլ Ազնավուրի այս հարցազրույցը բուռն արձագանք և քննադատությունների ալիք է առաջ բերել Twitter-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ