Էլիտար շենքերի պահանջարկի պակաս կարծես թե չկա: Եվ «էլիտար»
բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին: Սունդուկյան թատրոնի հետնամասում` այգում, ոսկու շուկայի հարեւանությամբ,
հերթական էլիտարն է վեր խոյանում:
Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից եւ այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել:
Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում: Դատելով շինհրապարակից՝ այդ տարածքում եւս մեկ շենքի ծրագրեր էլ կան: Եվ որքան էլ քաղաքային իշխանությունները կոկորդ պատռեն, թե կանաչ տարածքների հաշվին շինարարություն անելու մշակույթին վերջ են դրել, նրանց տված շինթույլտվությունները հակառակի մասին են փաստում:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
09.01.2018