Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը. Դավիթ Իշխանյան

Հունվար 08,2018 21:35

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի որակումներով արտահայտվելու և գնահատականներ տալն այնքան էլ ճիշտ չէ, բայց ընդհանուր առմամբ հաշվի առնելով այն պատրաստակամությունը, որ կողմերն արտահայտել են բանակցային գործընթացը շարունակելու համար, այդ առումով կարելի է որոշակիորեն դրական հեռանկար տեսնել:

Ըստ Դավիթ Իշխանյանի` միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և պայմանավորվածությունների չկատարելու փաստը` մասնավորապես հետաքննությունների մեխանիզմների տեղակայման հետ կապված, ինչն էլ որոշակիորեն քաղաքական իր ազդեցությունն ու հետքն է թողել Ադրբեջանի վրա:

«Այդ ամենը երևացել է միջազգային տարբեր հարթակներում, Ադրբեջանի արտաքին քաղաքականության ունեցած կորուստների և որոշակի նահանջի, մյուս կողմից էլ կարելի է ասել հայկական արտաքին գերատեսչության ձեռքբերումների առումով: Մենք ականատես ենք եղել եվրոպական հարթակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, թեկուզև քաղաքական տեսակետների ներկայացմամբ համապատասխան ակնկալիքներ` հենց այդ պայմանավորվածությունների կատարման առումով:

Նաև տեղին է նշել, եթե հետաքննությունների մեխանիզմների տեղակայման գործընթացը, որպես երկկողմ պայմանավորվածությունների կատարում, որպես այդպիսին տեղի չի ունեցել, սակայն մենք կարողացել ենք գոնե միակողմանիորեն այդ առումով որոշակի դրական տեղաշարժ ունենալ և կանխարգելել Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերը և դրա հետ կապող նրանց հեռանկարները»,- նշում է ԱԺ պատգամավորը:

Սակայն նրա կարծիքով սա բավարար չէ և պետք է ձգտել երկկողմ պայմանավորվածությունների ամբողջական կատարման գործընթացն իր ավարտին հասցնելը, և հրադադարը, որպես փաստացի իրականություն արձանագրելը:

«Այստեղ նաև կարելի է շեշտադրում անել այն հանգամանքին, որ միջազգային կառույցները որքան էլ, որ փորձել են անցած երկու տասնամյակների ընթացքում երկակի ստանդարտներ կիրառելով հանդերձ, իրականությունը երբեմն նաև խեղաթյուրելով, հավասարության նշան դնել հայկական կողմի և ադրբեջանական կողմի միջև, սակայն այսօր արդեն հետաքննությունների մեխանիզմների միակողմանիորեն տեղակայումը փաստի առաջ է կանգնեցրել հենց Ադրբեջանին»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031