Այսօր ձմեռային զորակոչի մեկնարկն էր եւ զինակոչիկներին մինչ բանակ տանելը ուղեկցեցին ճաշարան՝ սնվելու: Ճաշացանկում հաճարով փլավ էր, վիտամինաշատ աղցաններ, թանապուր: Մեզ հետ զրույցում հարցին՝ ձեր մայրիկի պատրաստած ճաշատեսակները կարոտելո՞ւ եք՝ զինակոչիկներից մեկը՝ Գեւորգը պատասխանեց. «Կարոտելու եմ ժարիտը»:
Հարցին՝ կարծում եք բանակում կարտոֆիլի տապակա՝ «ժարիտ» չե՞ք ուտելու՝ նա պատասխանեց. «Երեւի կուտենք, բայց մորս սարքած թփով տոլման բանակում հաստատ չենք ուտի»:
Զինակոչիկները վստահեցրին, որ հավաքակայանի ճաշարանում պատրաստած ճաշերն էլ համեղ են, գոհ էին:
Զինակոչիկներն ասացին, որ բարձր տրամադրությամբ են գնում բանակ: Հարցին՝ կա՞ ինչ-որ տեղ, որ չէիք ուզենա ծառայել, ինչ-որ զորամաս՝ զինակոչիկներն ասացին, որ Երեւանում չէին ուզենա ծառայել. «Երեւանում սաղ օրը տնեցիք գալու են, նորմալ չես կարա ծառայես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ