Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարը՝ Վիգեն Սարգսյանի խաչեղբոր հագուստով նկարների ու ծաղրանկարների մասին. (Տեսանյութ)

Հունվար 08,2018 17:58

Այսօր մենք ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին հարցրեցինք՝ վերջին օրերին պաշտպանության նախարարի՝ խաչեղբոր հագուստով լուսանկարները սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք տվեց, անգամ պահանջում էին նախարարի հրաժարականը դրա համար, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Արդյո՞ք իմաստ ունի անլուրջ գրառումներին մեկնաբանություն տալ, ես կարծում եմ, որ հոգեւոր ծառայությունը նաեւ զինված ուժերի անբաժան մասն է եւ զինված ուժերն էլ, որպես այդ ծառայությամբ առաջնորդվող կառույցներից մեկը, պաշտպանության նախարարի առաջնորդությամբ այս տարվա համար խաչքավորության մասնակցությունն է եւ խաչի ներդնումը զինված ուժեր բարոյահոգեբանական միջավայրի զարգացման, ամրապնդման գործողություններից, քայլերից մեկն է, որը շատ կարեւոր է: Այնպես որ, գրառումներ ով ինչ ուզում է, թող անի, յուրաքանչյուրն իր մտքի թռիչքի բացարձակ արժեքով ոչ այդքան բարձր եւ ոչ այդքան ճկուն լինելու պարագայում կարելի է դիտարկել, բայց ես կարծում եմ, որ այն ավանդույթները, որ ստեղծվել են Հայ առաքելական եկեղեցու եւ ԶՈՒ միջեւ, միայն դրական լիցքեր են փոխանցում մեր զինված ուժերին»:

Դիտարկմանը, որ անցյալ տարի Սեյրան Օհանյանն էլ խաչքավորության մասնակցեց, բայց այդ լուսանկարների շուրջ այսքան մեծ աղմուկ չբարձրացավ՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Եթե մի քանի գրառումներ էլ սոցցանցերում տեղ են գտել, ես դա ավելի շատ տվյալ անձի մտավոր կարողութուններին եւ պատկերացումներին եմ վերագրում, քան դրա մեջ որեւէ ռացիոնալ բան եմ տեսնում, որի շուրջ արժե խորհել»: Փոխնախարարը գտնում է, որ դա լավ եւ ուսանելի ավանդույթ է, որը պետք է զարգացնել:

Արտակ Զաքարյանը վստահեցրեց, որ բանակ-եկեղեցի ճանապարհները չեն խաչվել ու սերտաճում չկա, այդ ինստիտուտները հստակ տարանջատված են. «Մենք հազարամյակներ գոյություն ունեցող ավանդույթներին նոր լիցքեր ենք հաղորդում եւ դա միմիայն դրական է ազդում մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հասարակության մի հատված չհանդուրժեց, երբ տեսավ նախարարի լուսանկարները՝ խաչը ձեռքին՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հասարակության մի հատված մի ասեք, դրանք անհատներ են, երեւի թե»:

Երբ լրագրողներն ասացին, որ այդ լուսանկարներից հետո շատ ծաղրանկարներ հայտնվեցին՝ փոխնախարարը պատասխանեց. «Անլուրջ եմ վերաբերվում նմանատիպ բոլոր գրառումներին, կարծիքներին, եթե դա իրոք կարծիք է եւ դրա հետևում մարդ է կանգնած»:

Զաքարյանն ասաց՝ գրառումներին պետք չի ուշադրություն դարձնել. «Մենք վստահ ենք մեր գործողություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031