Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը՝ զոհված սպայի սխրագործության մասին. «Մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար». (Տեսանյութ)

Հունվար 08,2018 17:44

Այսօր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 7-ին զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի հետ կապված դեպքի հանգամանքներին:

Հիշեցնենք, որ ՊԲ ժամկետային զինծառայող Չիլինգարյանը՝ 1998թ. ծնված, հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել:

Դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Մովսես Հակոբյանն ասաց, որ նա զոհվել է հակառակորդի կողմից՝ դիպուկահարի կրակոցից. «Այս պահին կարող եմ արձանագրել այն, որ որեւէ մեկ խախտում այդ զինվորը չի իրականացրել: Ինչպես է դա ստացվել, դեռեւս պետք է պարզենք: Միանշանակ փաստ է, որ զինվորը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, հրամանատարը, որը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, եւս վիրավորվել է: Օպերատիվ խումբը, որը մեկնել է դեպքի վայր, եւս կրակի տակ է ընկել, երկու վիրավոր կա: Վիրավորները թեթեւ վնասվածքներ ունեն: Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար»:

Մովսես Հակոբյանն ասաց, որ հակառակորդն անընդհատ նոր ձեւեր, մեթոդներ է փնտրում՝ մեր զինվորներին խոցելու համար: Իսկ ընդհանուր առմամբ Նոր տարվա ընթացքում սահմանի վրա խաղաղ է եղել:

Ինչ վերաբերում է շմոլ գազից զինվորի թունավորման դեպքին՝ Մովսես Հակոբյանը պարզաբանեց. «Լողանալու ժամանակ զինվորը թունավորվել էր ու մահացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արայիկ says:

    Վերնագիրը չի համապատասխանում նյութի բովանդակությանը: Սպանվել է ոչ թե սպան, այլ զինվորը, իսկ սպան վիրավորվել է, երբ շտապել է օգնություն ցուցաբերել զիվորին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031