Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ է ամբողջ ազգը գա հավաքվի այստեղ, որ մեր ձայնը լսելի լինի՞». Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց (ֆոտոշարք)

Հունվար 08,2018 17:07

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց պահանջում էին վարչապետի հետ հանդիպում:

Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպեց կառավարության ներկայացուցիչը:

«Եթե այս պահի դրությամբ ֆիքսենք, որ վերահաշվառման արգելքը հանվել է, դա չի ենթադրում, որ մենք տուն պետք է գնանք, որովհետեւ մեր պահանջի երկրորդ մասը կա, այն է, որ աջակողմյան մեքենաների արգելքը չպետք է սահմանվի համենայնդեպս հիմա, որովհետեւ հիմնավորում ենք, որ այն ժամանակավրեպ է: Մաքսային միությանն անդամակցելուց հետո, կանոնակարգի համաձայն 2019-ից երրորդ երկրների մեքենաների ներմուծումը սահմանափակվում է»,- իրենց պահանջը հիմնավորեց նախաձեռնության անդամներից մեկը:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ չի տեսնում ստվար զանգված այդ նախագծից բողոքող, ինչին ի պատասխան, նախաձեռնության անդամներն արձագանքեցին. «Ինչ է ամբողջ ազգը գա հավաքվի այստեղ, որ մեր ձայնը լսելի լինի՞»:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031