Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ

Հունվար 08,2018 17:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը: Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայտնել է, որ քեմալական կուսակցության առաջնորդը արտահայտություններ է արել, որոնք խախտում են նախագահի անձնական իրավունքները և նրա հասցեին ծանր վիրավորանքն են պարունակում:

Դատարան ներկայացված հայցադիմումի մեջ մեղադրանքներին որպես ապացույց հղում է արվում Քըլըչդարօղլուի՝ դեկտեմբերի 22-ին խորհրդարանում և դեկտեմբերի 24-ին Էսքիշեհիրում նահանգային կոնգրեսի ժամանակ հնչեցրած արտահայտություններին:

Նախագահ Էրդողանը ընդդիմադիր գործչից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել 250 հազար թուրքական լիրայի (66.500 ԱՄՆ դոլար) չափով:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031