Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Դիմումատուն Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը ։Նա դեսպան է նշանակվել 2017թ ։
Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։
Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ