Հունվարի 7-ին ժամը, 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում բնական գազով միջին ծանրության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծված Ծովինար Մ.-ն, 1988 թ. ծնված Սոնա Մ.-ն, 2008 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 2009 թ. ծնված Նարեկ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 19.00-ից մինչև ժամը 21.00-ի սահմաններում, լոգարանում տեղադրված փայտի վառարանում փայտ և պոլիէթիլենային տարաներ վառելու հետևանքով առաջացած ծխից:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն