Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի տնտեսությունը զարգացող երկրների շարքում ամենախոցելին է

Հունվար 08,2018 14:31

Միջազգային ֆինանսական ինստիտուտը (Institute of International Finance) կազմել է զարգացող երկրների խոցելի ոլորտների համեմատության քարտեզը։ Թուրքական «Gerçek Gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ քարտեզում Թուրքիան առանձնացվել է որպես տնտեսապես ամենախոցելի երկրներից մեկը:

Տնտեսության վերաբերյալ արդյունքները ստացվել են ըստ 20 չափանիշների։ Թուրքիայի դեպքում հատկապես կրիտիկական ցուցանիշներ են գրանցվել արտաքին ֆինանսավորումից կախվածություն, ընթացիկ հաշվի պակասորդ, զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումների և համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն, արտարժույթային պահուստների և կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների հարաբերակցություն ոլորտներում։ Ընդհանուր առմամբ, այս երկրում խոցելի են ութ տնտեսական չափանիշներ։

IIF –ի կազմած քարտեզում զարգացող երկրների ամենախոցելի ոլորտները նշվել են տագնապի ազդանշան համարվող մուգ կարմիր գույնով, իսկ ամենաապահով ոլորտները՝ բաց կանաչով։ Թուրքիայից բացի ծայրահեղ խոցելի տնտեսություն ունեցող երկրների շարքում են հայտնվել նաև Ուկրաինան և Արգենտինան, որոնք քարտեզում ունեն համապատասխանաբար 8 և 7 մուգ կարմիր շրջան։ Այս առումով ամենաապահով երկրներն են Հարավային Կորեան և Լեհաստանը, որտեղ վերոնշյալ 20 տնտեսական չափանիշներից խոցելի է համարվել միայն մեկը։

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031