Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդը ե’ւ ուրախությունը ե’ւ տխրությունը փորձում է օրալ ճանապարհով իրականացնել (Տեսանյութ)

Հունվար 08,2018 14:17

Ամանորյա տոնական օրերը կրճատելու վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը մարդկանց մոտ սթրես չի առաջացնի, քանի որ արդեն մեկ տարի առաջ մարդիկ տրամադրվում են, որ արձակուրդները երկար չեն լինելու: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Հոգեբանին անհանգստացնում է, որ մեր քաղաքացիները կարող են ավելի շատ սթրեսի ենթարկվել, ոչ այն պատճառով, որ արձակուրդները կարճատեւ են, այլ, որ արձակուրդները վերածվում են ուտել-խմելու: Ըստ պարոն Գասպարյանի, մեր ժողովուրդը ե’ւ ուրախությունը ե’ւ տխրությունը փորձում է օրալ ճանապարհով` բերանի միջոցով իրականացնել եւ բոլոր կարեւոր հարցերը քննարկում, որոշումները կայացնում է ուտելիքի սեղանի շուրջ. «Մենք նույնիսկ տխրության ժամանակ այնքան շատ կերակուր ենք օգտագործում. դա սարսափելի եւ զարմանալի է»:

Հոգեբանը կարծում է, որ եկել է այն ժամանակը, որ տոներին կարող ենք հաճույք ստանալ նաեւ հաղորդակցվելուց: Քանի որ այդքան շատ ուտելով մարսողական համակարգը ծանրաբեռնում ենք. «Դրանով ծանրաբեռնում ենք նաեւ մեր նյարդային համակարգը, օրգանիզմը պետք է կողմնորոշվի` ինչպես մարսի այդ տարատեսակ սնունդը: Դրանից կարող է կարճատեւ հաճույք ենք ստանում, բայց չի նշանակում որ մենք դրանով հանգստանում ենք»:

Խաչատուր Գասպարյանի խոսքով, օրը ճիշտ կազմակերպելով էլ կարելի է բավականաչափ էներգիա հավաքել ու կյանքը շարունակել: Այդուհանդերձ, հոգեբանը խորհուրդ է տալիս արձակուրդից հետո միանգամից չաշխատել ծանրաբեռնված ռեժիմով եւ աշխատանքային առաջին օրերին հաճախակի ընդմիջումներ անել: Ըստ նրա, լավ տրամադրություն ունենալու համար կարեւոր գործոն է նաեւ աշխատավարձը: Մասնագետը համամիտ չէ այն մտքին, որ փողը վատ բան է. «Փողը կեղտ չէ, դրական խթան է»:

Պարոն Գասպարյանը մեկ այլ պատճառ էլ նշեց, թե ինչու են մարդիկ արձակուրդներից հետո սթրեսի ենթարկվում: Ըստ նրա, ոմանք արձակուրդներին տարատեսակ գործեր են ծրագրում եւ քանի որ ոչ բոլորն են հասցնում կատարել, բացասաբար է անդրադառնում հոգեկան վիճակի վրա:

Ամանորի հետտոնական սթրեսն էլ մարդկանց մոտ պայմանավորված է նոր տարուց նոր սպասելիքներով. «Նոր կյանքը պատվերով համերգ չէ: Եթե դուք որոշել եք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ձեր կյանքը փոխվում է, թողնելու եք ձեր վատ սովորություններից ծխելը, խմելը, խաղամոլությունը, ագրեսիայի պոռթկումները, այսինքն` այն ամենն ինչը խանգարում է ձեր ընտանեկան անդորրին, աշխատանքային փոխհարաբերություններին, այդպես պատվերով չի լինում: Մենք պետք է նախապատրաստված լինենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ուսանելի մտքեր է արտայայտում։
    Ցաւօք, որկրամոլ ազգ էք. ուտել, ուտել, ուտել։

    Ձեր հանգիստը խելամիտ կազմակերպելու մշակոյթ տակաւին չունէք։

    Մեզ մօտ՝ Գերմանիայում, հանգստեան օրերին, արձակուրդներին շատ շատերը (ներառեալ՝ ես) գնում են քայլելու՝ արշաւների։

    Արագած լեռը Երեւանին կպած է ու անասելի գեղեցիկ վայր է տարուայ բոլոր եղանակներին։

    Երեւանցիներից քանի՞սը ուսապարկը կը վերցնի ու մի կտոր հաց ու պանրով կը գնայ Արագածի փեշերը արշաւի …

    # Ոչ միայն հացիւ,,

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031