Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չուգասզյան. «ՀՀ ԳԱԱ-ում գործում են կլանային թայֆայական շահեր»

Հունվար 08,2018 13:40

«Թե Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի` հատկապես հասարակական բաժանմունքի անդամների շարքերն անցնելու համար գործում են կլանային, թայֆայական շահերը, խարդավանքները և, որպես արդյունք, ակադեմիայի անդամ կարող է դառնալ ճարպիկ մեկը, որը բոլորովին անհայտ է աշխարհին և միջազգային առումով ասելիք չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը, որը վերջերս Մոնպելիեյի 18-րդ դարի պալատներից մեկում ֆրանսերեն դասախոսությամբ է հանդես եկել հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների մասին:

Նրա ձեւակերպմամբ, այդ ճանապարհը տանում է դեպի ՀՀ ԳԱԱ միջազգային հեղինակազրկում: «Որքան գիտեմ այդ բաժանմունքի հայաստանյան անդամներից ոչ մեկը այսօր որևէ միջազգային ակադեմիայի անդամ չէ: Դեռևս մի քանի տարի առաջ կային Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, որոնք նաև միջազգային ակադեմիաների անդամներ էին, բայց նրանք արդեն կյանքից հեռացել են, օրինակ, Հրաչ Բարթիկյանը Աթենքի ակադեմիայի անդամ էր, իսկ Սիմոն Կրկաշարյանը` Հռոմի Տիբերինա Ակադեմիայի անդամ և այլն: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի խայտառակ ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ ակադեմիայի անդամ դարձողները սկսում են վճարվել: Ընտրությունների այս բացասական բնույթը կարող է վերանալ այն ժամանակ, երբ անդամներին դադարեն վճարել և ամեն տեսակ մարդիկ իրենց մեջտեղ չեն ձգի, եթե իմանան, որ դրա մեջ, այսպես ասած. փող չկա: Օրինակ, Մոնպելիեյի ակադեմիան և կամ Միլանի չորս հարյուր տարվա պատմություն ունեցող Ամբրոզիան ակադեմիան, որի անդամն էլ եմ ես, չի վճարում իր անդամներին և նրա անդամ դառնալը պատվի հարց է, ու ընտրվում են գիտական լուրջ վաստակ ունեցող մարդիկ»,- հավելեց Լեւոն Չուգասզյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները` հունվարի 9-ի տպագիր «Առավոտում»:

Լուսանկարը` Լեւոն Չուգասզյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031