Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հիմնվելով եվրոպական երկրների ղեկավարների տարբեր հայտարարությունների վրա՝ եզրակացնում է, որ Թուրքիան այս տարի եւս չի հաջողի դառնալ ԵՄ անդամ: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ֆրանսիա կատարած այցին, Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հանդիպումներին, բանախոսն ասաց, որ Էրդողանի փարիզյան այցի նպատակը ԵՄ մի շարք երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն էր: Սակայն դատելով այցի արդյունքներից, Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ Թուրքիային դեռեւս չի հաջողվում վերականգնել հարաբերությունները եվրոպական մի շարք երկրների հետ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Անդրադառնալով թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալությանն էլ՝ թուրքագետը նկատեց. «Նա վերջին տարիներին Արևմուտքից բավական մեծ գումարներ էր ստանում և փորձում Թուրքիայում ամրապնդել արևմտյան ազդեցությունը: Քավալայի ձերբակալությունը տեղավորվում է գյուլենականներին ձերբակալելու տրամաբանության մեջ, քանի որ թուրք գործիչը ակտիվորեն համագործակցում էր ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ