Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական «Treffpunkteuropa» ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

Հունվար 08,2018 12:50

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»:

Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ «Treffpunkteuropa»-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձևավորման հարցերում։

Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետևյալ կերպ․ «36- ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչև այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել  է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է  նաև մեկ ամիս անց` մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը:

Ամսագիրը նշում է նաև․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել  իր երկրի և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջև կապը, ինչպես նաև Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես և տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արևմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որևէ տնտեսական միություն Ռուսաստանի և նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ և ուզում է լքել ԵԱՏՄ-ն»:

«Treffpunkteuropa»-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաև Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը,  Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը և ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։

Նշենք նաև, որ «Treffpunkteuropa» քաղաքական ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականից հինգ լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն։ Այն տարածվում է էլեկտրոնային և տպագիր տարբերակներով։

Նյութի աղբյուրը՝ https://www.treffpunkteuropa.de/europaische-politiker-des-jahres-2017-9627

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031