Կրիպտոարժույթների օրեցօր տարածումը սկսել է անհանգստացնել մի շարք երկրների կենտրոնական բանկերին: Ֆինանսական շուկաների իշխանությունները սկսել են ավելի զգույշ և ուշադիր վերաբերվել կրիպտոարժույթներին՝ հանդես գալով քննադատական դիրքորոշմամբ, որոնք կապված են մեծ ռիսկերի, իսկ որոշ դեպքերում առևտրի և ներդրումների նոր օրենքներով:
Կենտրոնական բանկերի ուշադրությունը գրավեցին կրիպտոարժույթներն այն ժամանակ, երբ 2017թ.-ի սկզբին բիթքոինի գինը հասավ 1000 ԱՄՆ դոլարի, նույն թվականին գերազանցեն 19000 ԱՄՆ դոլարը, իսկ այս պահին մեկ բիթքոինն արժե գրեթե 16000 ԱՄՆ դոլար:
Չինաստանում անցած տարվա աշնանը փակել են երկրում գործող ամենամեծ կրիպտոարժույթների բորսան, որ կարողանան զսպել սպեկուլյացիաներն ու թույլ չտալ, որ չինացի ներդրողները իրականացնեն խիստ վերահսկվող կապիտալի արտահոսք բիթքոինի միջոցով: Հարավային Կորեայում կառավարությունը նույնպես ցանկանում է նման մոտեցում իրականացնել:
ԱՄՆ-ում ամեն ինչ լիբերալ մակարդակի վրա, քանի որ անցած տարի նրանք թույլ տվեցին ֆյուչերսների առևտուրը բիթքոինով: Սակայն ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավար Ժանետ Յելենը նույնպես զգուշացրեց կրիպտոարժույթների հնարավոր ռիսկերի մասին:
Կենտրոնական բանկերին անհանգստացնում են ոչ միայն ներդրողների կորուստները, երբ, նրանց կարծիքով, անկում կապրի կրիպտոարժութային տենդը, այլև այն պատճառով, որ թվային արժույթները կարող են օգտագործել հանցագործները, որ կարողանան խուսափել գումարների ստանդարտ փոխանցման միջոցների վերահսկողությունից: Նաև վտանգ կա հաքերային հարձակումների, օրինակ՝ հարավկորեական Youbit բորսայի նկատմամբ հարձակումը:
Հասկանալի է, որ այսօր ձևավորվում է արժութային նոր իրականություն, որը Կենտրոնական բանկերը չեն կարող հանդուրժել, քանի որ կարող է անկում ապրել ազգային արժույթները, հնարավոր են խնդիրներ նաև բանկային համակարգերում և այլն: Այդ իսկ պատճառով նրանք ավելի խորն են ներթափանցում թվային արժույթների շուկաներ, քանի որ դրանք կարող են ստեղծել կառավարությունների և կենտրոնական բանկերի համար անվերահսկելի մի իրավիճակ:
Ամբողջ հարցն այն է, թե արդյոք բիթքոինը կմնա որպես կրիպտոարժույթ՝ ազատ պաշտոնական վերահսկողությունից, թե այն կդառնա ևս մեկ ֆինանսապես վերահսկելի ակտիվ:
World Forex Armenia