Թեհրանի ավագանին երեկ արագացված կարգով վավերացրեց մի նախագիծ, որով հատուկ տեղ է հատկացվում մայրաքաղաքում բողոքի միջոցառումներ անցկացնելու համար։ Թեհրանի ավագանիում մեծամասնություն են կազմում նախագահ Ռուհանիի բարեփոխական կողմնակիցները, ավագանիի նախագահն է մահացած գործիչ Ռաֆսանջանիի որդիներից՝ Մոհսենը։
Իրանի իշխանությունները փորձում են երկրի դժգոհ մասսայի արդար բողոքի ելույթները փոխադրել քաղաքակիրթ դաշտ․ սոցիալական անարդարությունից բողոքողները հիմնականում բանվորներն են, գործազուրկները, բանտարկյալների ընտանիքները, թոշակառուները, ուսուցիչները և խաբված ավանդատուները։
Բանաձևին դեմ եմ քվեարկել փոքրամասնություն կազմող արմատականները, իսկ կրտսեր Ռաֆսանջանին նախընտրել է քվեարկության ժամանակ դահլիճում չլինել, որպեսզի իր գերդաստանը դարձյալ քննադատության թիրախ չդառնա։
(Լուսանկարները առնված են համացանցից):
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ