Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի ղեկավար կազմում փոփոխություն է եղել:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:
Ավելի վաղ ֆեդերացիայի հունահռոմեական ոճի համակարգող փոխնախագահ Արսեն Բադալյանին փոխարինել էր ազգային հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ