Շիրազում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողներին ասել է Ահմադինեժադի փաստաբանը, որի անունը չի հաղորդվում: Չի հստակեցվում նաև, թե որտեղ է գտնվում իրանցի քաղաքական գործիչը:
Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկատվություն էր տարածել al-Quds al-Arab թերթը՝ վկայակոչելով Թեհրանում իր «վստահելի աղբյուրը»: Ըստ թերթի՝ ձերբակալության համար առիթ էր հանդիսացել Ահմադինեժադի հունվարի 4-ի ելույթը Բուշիր քաղաքում: Իր ելույթում նախկին նախագահը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ «ներկայիս որոշ պաշտոնյաներ ապրում են հասարակ մարդկանց խնդիրներից հեռու, ոչինչ չգիտեն հասարակության իրական դրության մասին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ