ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ունի հետ՝ այդպիսով հետ կանգնելով Հյուսիսային Կորեայի հասցեին իր նախկին ռազմատենչ արտահայտություններից:
«Ես միշտ հավատում եմ զրույցին», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք կցանկանար զրուցել այն մարդու հետ, ում «փոքրիկ մարդ-հրթիռ է անվանել»:
«Միանշանակ: Ես կանեի դա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ, նախքան բանակցություններ սկսելը որոշ պայմաններ կառաջադրեր:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: