Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին

Հունվար 07,2018 16:26

ԻՐԱՎԱԿԱՆ-ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկրյա կամ ՀՀ քաղաքացի) գտնվելով այլ պետությունում տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է: Այս դեպքում խախտվում է երեխայի մի շարք իրավունքներ:

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

Ըստ փոփոխություններից մեկի՝  ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը: Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին:
___________________________________________________

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն՝

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այս դեպքում, երեխայի անձնագրավորման համար անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում:

Մնացական ԲԻՉԱԽՉՅԱՆ

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031