Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցեր հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը

Հունվար 07,2018 14:16

Իրանի նախկին նախագահ, 61-ամյա Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է՝ մեղադրվելով անկարգություններ հրահրելու մեջ։ Այս մասին հայտնում է ibtimes.com-ը:

Ըստ աղբյուրի՝ նա մեղադրվում է Հասան Ռոհանիի ղեկավարած կառավարության դեմ բողոքի ցույցեր հրահրելու մեջ: Հաղորդվում է, թե նա մասնակցել է հակակառավարական հանրահավաքի, որտեղ խոսել է չարաշահումների մասին:

Ըստ լուրերի, որոնք դեռ հաստատված չեն իրավապահ մարմինների կողմից՝ Մահմուդ Ահմադինեջադը ենթարկվել է տնային կալանքի:

Իրանի նախկին նախագահն ասել էր. «Ներկա պաշտոնյաներից ոմանք հեռու են ժողովրդի խնդիրներից ու մտահոգություններից, եւ որեւէ բան չգիտեն հանրային իրողությունների մասին»: Նաեւ նշել էր, թե Իրանն այժմ տառապում է ոչ թե տնտեսական ռեսուրսների պակասից, այլ ոչ արդյունավետ կառավարումից:

«Հասան Ռոհանիի կառավարությունը կարծում է, որ իրենք են երկրի տերը եւ ժողովուրդը տգետ հանրություն է»,- ասել էր նա:

Իրանցի նախկին ճարտարագետ՝ քաղաքական գործիչ դարձած Մահմուդ Ահմադինեժադը, ըստ հրապարակման, 5 միլիոն դոլար արժողությամբ կարողության տեր է: 2005- 2013 թվականը նա ղեկավարել է Իրանը՝ դառնալով նրա վեցերորդ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031