Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ս.Ծնունդին առիթով Սուրիոյ խորհրդարանի նախագահը շնորհավորեց հայ համայնքը

Հունվար 06,2018 22:00

Շաբաթ, 6 Յունուար 2018-ին, Սուրիոյ խորհրդարանի նախագահ Համմուտա Սապպաղ այցելեց Դամասկոսի Հայոց Առաջնորդարան եւ հանդիպում ունենալով Դամասկոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տէր Արմաշ Սրբ. Եպս. Նալպանտեանի հետ, շնորհաւորեց հայ համայնքը՝ Ս. Ծնունդին առիթով։

Սապպաղ դիտել տուաւ, որ հայութիւնը Սուրիոյ ընկերային հիւսուածքին անբաժան մէկ մասնիկն է եւ կարեւոր ներդրում ունի սուրիական կեանքի զանազան ոլորտներու զարգացման մէջ։ Ան ըսաւ, որ Սուրիոյ ժողովուրդը մէկ է ու միասնական իր բոլոր բաղադրիչներով ու կ՚ապրի խաղաղ գոյակցութեան սկզբունքով, երկրի նախագահ՝ տոքթ. Պաշշար ալ Ասատի բարձր հովանիին ներքեւ։

Իր կարգին Արմաշ սրբազան շնորհակալութիւն յայտնեց Համմուտէ Սապպաղին, շեշտելով, որ Սուրիան կրօնքներու եւ քաղաքակրթութիւններու համերաշխ գոյակցութեան երկիրն է։

Հանդիպման ներկայ էր նաեւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան դոկտ. Նորա Արիսեան։

Սուրիոյ նախագահին յանձնարարութեամբ հայ համայնքը շնորհաւորելու եկած էր նաեւ Նախագահական գործերու նախարար Մանսուր Ազզամ։

«Գանձասար»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031