Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել. shamshyan.com

Հունվար 06,2018 20:42

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Այնտեղ գտնվող կալանավոր Արթուր Սաֆարյանը ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով էլ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանի որոշմամբ՝ (քանի որ բանտապետ Տիգրան Նավասարդյանը գտնվում է ամանորյա արձակուրդում:

Ըստ տեղեկությունների՝ այն անցկացնում է Հայաստանից դուրս) տեղափոխվել է մենախուց:

Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ բանտում իրենց արտոնյալ համարող դատապարտյալներ Էդգար Սիմոնյանն ու Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել Ա. Սաֆարյանին, ստիպելով որ նա տեղափոխվի այլ տեղամաս: Նրանք իրենց համարում են ոչ միայն 6-րդ տեղամասի «զոն նայող», այլև բանտի աշխատակիցներին կարողանում են իրենց բռի մեջ պահել,- shamshyan.com -ի հետ զրույցում ասում էին բանտարկյալների մի քանի հարազատներ:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է նաև 42-ամյա կալանավոր Մհեր Խերունցը, ով առողջական խնդիրներ է ունեցել, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ նա մահացել է սրտանոթային անբավարարությունից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031