Միջազգային օլիմպիական կոմիտեում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան հարավկորեական Փհենչհանում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ՄՕԿ-ում Հյուսիսային Կորեան ներկայացնող Չանգ Ունգը լրագրողների հարցերին պատասխանել է Պեկինի օդանավակայանում, որտեղից նա, ըստ հաղորդումների, ուղևորվել է Շվեյցարիա՝ Միջազգային օլիմպիական կոմիտեում իր երկրի հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր քննարկելու համար:
Հարավային և Հյուսիսային Կորեաները վերջին օրերին վերսկսել են երկխոսությունը: Հաղորդվում է, որ կողմերը մի շարք հարցերի թվում քննարկում են նաև Օլիմպիական խաղերում Փհենյանը ներկայացնող մազիկների մասնակցության հարցը: Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան վերջերս հայտնել էին համատեղ զորավարժությունների հետաձգման մասին, որոնք պլանավորված էին փետրվարին:
Լուսինե Մուսայելյան